ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
20 Apr 2017

Ցանկացած ոլորտի թերացում ուղղակիորեն ազդում է զբոսաշրջության վրա. Զարմինե Զեյթունցյան

Զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ են մի քանի հստակ քայլեր, որոնցից առաջնայինը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է:

 

Հայաստանն աշխարհին հետաքրքիր է իր բնությամբ, պատմամշակութային ժառանգությամբ եւ պատմությամբ: Հայաստանը, լինելով հնագույն պետություն եւ ունենալով շատ հին մշակույթ, աշխարհին բացվել է ընդամենը 25 տարի առաջ: «Այսինքն՝ եթե մենք մեզ լավ գիտենք եւ արդեն հոգնել ենք, ապա աշխարհի համար նոր ենք եւ հետաքրքիր»,-ընդգծում է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ Հայաստանը հետաքրքիր է նաեւ նոր շուկաների համար՝ հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության նոր միտումները: «Այսօր սովորական զբոսաշրջությունը, օրինակ՝ հուշարձան նայելը, սպառել է իրեն, նոր միտումը «experiential» զբոսաշրջությունն է, ավելի կրթական, երբ մարդիկ ուզում են ծանոթանալ նոր մշակույթներին»,-նշում է բանախոսը:

Զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ են մի քանի հստակ քայլեր, որոնցից առաջնայինը Զարինե Զեյթունցյանը համարում է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը: «Ավելին՝ մենք նաեւ ներքին ճանաչելիության խնդիր ունենք: Մենք չենք ճանաչում մեր երկիրը. այն ճանաչելու եւ սիրելու խնդիր ունենք»,-շեշտում է նա: Ինչ վերաբերում է սփյուռքահայության շրջանում Հայաստանի ճանաչելիությանը, ապա Զեյթունցյանի փոխանցմամբ, սփյուռքահայության շրջանում հայրենիքի մասին տեղեկատվությունը շատ քաղաքականացված է, հետեւաբար՝ պատկերացումն այլ է: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: