ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
28 Apr 2017

Առաջնայինը սննդամթերքի անվտանգությունն է, այնուհետեւ որակը. Վահե Դանիելյան

Միջազգային շուկայում պահանջված հայկական շատ ապրանքատեսակներ տարեցտարի որակապես բարելավվում են:

 

Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության գերխնդիրը՝ նախեւառաջ սննդամթերքի անվտանգ լինելն է, այնուհետեւ՝ դրա որակը: Տեսչության պետ Վահե Դանիելյանն ընդգծում է՝ «մենք պետք է սկսենք նրանից, որ սննդամթերքը լինի անվտանգ եւ հետզհետե աշխատենք դրա որակական հատկանիշները բարելավելու ուղղությամբ»:
«Այսօր միջազգային շուկայում պահանջված հայկական շատ ապրանքատեսակներ, օրինակ՝ պանիրը, որակապես փոխվում են: Այդ միտումը, որ արտադրողները որակապես փոխում են իրենց արտադրանքը, տարեցտարի նկատում ենք: Ճիշտ է, նախկինում այդ ապրանքատեսակներն անվտանգ էին, սակայն այսօր ներդրվում են նոր չափանիշներ, որ փոխեն ապրանքը՝ այն ավելի որակյալ եւ ավելի մրցունակ դարձնելու համար»,-պարզաբանում է Վահե Դանիելյանը:
Տեսչության գործունեության, սննդամթերքի անվտանգության, որակի հսկողության պայմանների եւ թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: