ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
05 May 2017

Հաճախ աշխատողին եւ գործատուին թվում է, թե խախտվել են իրենց իրավունքները. Ժորա Սարգսյան

Ո՞ւմ դիմել, եթե խախտվել են աշխատանքային իրավունքները. պարզաբանում է Ժորա Սարգսյանը:

Ինչո՞վ է զբաղված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչությունը: Վարչության պետ Ժորա Սարգսյանը հանգամանալից ներկայացնում է վարչության գործունեության շրջանակները, իրականացվող ծրագրերը եւ իրավասության շրջանակները:


Եթե խախտվել են աշխատողի աշխատանքայի իրավունքները, ապա ի՞նչ ակնկալիքով կարելի է դիմել նախարարության վերոնշյալ վարչություն: Ժորա Սարգսյանի պարզաբանմամբ՝ պետք է առավելագույնս հստակորեն ներկայացվի թե կոնկրետ որ մասով են խախտվել իրավունքները կամ արդյոք դրանք խախտվել են: «Հաճախ թե աշխատողին, թե գործատուին թվում է, թե ինքը ճիշտ է, իր տեսանկյունից է ներկայացնում է խնդիրը, մինչդեռ հարցը պարզաբանելուց հետո կարող է պարզվել, որ իրավունքները չեն խախտվել»,-նշում է վարչության պետ Ժորա Սարգսյանը:


Իսկ եթե իրականում խախտվել են աշխատողի՝ աշխատանքային իրավունքները, ապա ո՞ւր դիմել, ո՞ր կառույցներն են իրավասու հարցին լուծում տալ: Այս եւ այլ հարակից հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: