ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
12 May 2017

Շատ բնական է, որ հանրությունը բնապահպանության հարցում պահանջատեր է. Խաչիկ Հակոբյան

Բնապահպանության ոլորտում հանրային աչքը հաճախ ավելի սուր է եւ ավելի օպերատիվ:

Տեսախցիկներ, անօդաչու թռչող սարքեր,ճառագայթային լուծումներ՝ անտառների անցման կետերում: Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործում բնապահպանական ոլորտ: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը թվարկում է անտառահատումների դեմ պայքարում ներդրվող վերահսկողական համակարգի ժամանակակից մեխանիզմները: «Անտառամերձ հատվածներում, համայնքներում ունեք սոցիալական խնդիրներ, որոնք էլ ստիպում են բնակչությանը մտնել անտառ: Բնական է, որ իրականացվում է վերահսկողություն, սակայն մեր ռեսուրսները բավարար չեն վերահսկելու ամբողջ բնակչությանը»,-պարզաբանում է փոխնախարարը:


Խաչիկ Հակոբյանի համոզմամբ՝ բնապահպանությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, հետեւապես՝ նա շատ բնական է համարում այն, որ հանրությունն այդ հարցում իրեն զգում է պատասխանատու եւ պահանջատեր: «Հաճախ հանրային աչքն ավելի սուր է, ավելի օպերատիվ, քան պատասխանատուները կարողանում են ֆիքսել, ինչի համար, իրոք, շնորհակալ ենք»,-ընդգծում է փոխնախարարը:


Բնապահպանական ոլորտում այսուհետեւ խաղի նոր կանոններ գործելու են ոչ միայն անտառների մասով, այլեւ մնացած կարեւորագույն եւ հրատապ լուծում պահանջող հարցերում: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: