ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
25 May 2017

Առողջ ապրելակերպի տարածումը երկարատեւ գործընթաց է. Գաբրիել Ղազարյան

Պետք է քաղաքացուն ներշնչել, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը պարտադիր է:

«Առողջ ապրելակերպի անտեսում»: Ո՞վ է թերանում այս հարցում. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությո՞ւնը, որի գերնպատակներից է առողջ ապրելակերպի տարածումը, թե՞՝ մենք, որ ոչ մի կերպ չենք ուզում առողջ ապրել: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն ընդգծում է՝ այս հարցում կան բազում խնդիրներ:


«Ուզում ենք ամեն առավոտ տեսնել առողջ ապրելակերպի ջատագով մեր քաղաքացիներին, տեսնենք առավոտյան վազք, հեծանիվ քշողների, մարզվողների: Սակայն այստեղ կա մի քանի հանգամանք. որքան էլ հիմա ցանկանանք դա իրականացնել, մեկ երկու տարվա մեջ, չենք կարող, դա երկարատեւ գործընթաց է»,-ասում է նախարարի տեղակալը:


Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման համար շատ կարեւոր է քարոզչությունը: «Պետք է մեր քաղաքացուն ներշնչել, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը պարտադիր է եւ պարտադիր է, որ քաղաքացին պարտադրվի իր երեխային զբաղվել ֆիզկուլտուրայով»,-շեշտում է բանախոսը:


Ներշնչա՞նք, թե՞ այնուամենայնիվ, կոնկրետ քաղաքականություն: Սուր հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: