ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
01 Jun 2017

Երեխայի նկատմամբ բռնությունը երբեք «ավանդույթ» չի եղել հայկական մշակույթում. Աննա Սաֆարյան

Մեր իրականության մեջ շատերը չեն ընդունում «երեխայի իրավունք» ասվածը:

Այսօր մեր իրականության մեջ շատերը չեն ընդունում «երեխայի իրավունք» ասվածը: Նրանք կարծում են, որ եթե երեխա է, ուրեմն գտնվում է ծնողի տիրապետության տակ, եւ ծնողը կարող է նրա հետ վարվել այնպես, ինչպես ուզում է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնական Աննա Սաֆարյանն ընդգծում է՝ առաջին հերթին ծնողը պետք է տեղյակ լինի երեխայի իրավունքներին եւ հարգի այդ իրավունքները:


«Ծնողի դաստիարակությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է խոչընդոտվել երեխայի իրավունքի իրացումը: Ծնողը պետք է մտածի՝ արդյոք իրեն թույլատրված է ամեն ինչ, արդյոք նա իրավունքն ունի երեխայի բնական իրավունքների իրացումը, որոնք անքակտելի են եւ անօտարելի, սահմանափակել իր դաստիարակությամբ»,-նշում է բանախոսը:


Աննա Սաֆարյանը շեշտում է, որ երեխայի նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունը ոչ մի կերպ չի կարող արդարացվել ավանդույթներով ու ազգային մտածելակերպով: «Երեխայի նկատմամբ բռնությունը երբեք «ավանդույթ» չի եղել Հայաստանում, հայկական մշակույթում, եւ հաճախ չարաշահվում է այդ արտահայտությունը»,-ասում է նախարարի օգնականը: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: