Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները գյուղատնտեսության, սպասարկման եւ ՏՏ ոլորտում են
Գյուղատնտեսություն, սպասարկման ոլորտ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ. ահա այս ոլորտներն են թելադրում այն մասնագիտությունները, որոնց պահանջարկը կա հայաստանյան աշխատաշուկայում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը հավելում է՝ բացի մասնագիտության պահանջարկից, պետք է անպայմանորեն դիտարկել նաեւ կարողությունների պահանջարկը:
«Ասենք, երեխան նախընտրում է զբոսաշրջության, սպասարկման ոլորտը, բայց չունի արդյունավետ հաղորդակցության հմտություններ: Արդյոք նա պահանջվա՞ծ մասնագետ կլինի. իհարկե՝ ոչ: Այսինքն՝ պետք անպայմանորեն համադրել յուրաքանչյուր մասնագիտությանը՝ աշխատաշուկայի կողմից ներկայացվող հմտությունների շրջանակ», -ասում է կենտրոնի տնօրենը:
Հայկուհի Գեւորգյանի ղեկավարած կենտրոնի հիմնական առաքելությունն է՝ ամբողջ կյանքի ընթացքում անձի մասնագիտական կողմնորոշման համակարգի եւ ծառայությունների հասանելիության ապահովումը: Ի՞նչ է անում կառույցն առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Ի՞նչ տարօրինակ պահանջներ են ներկայացնում գործատուները, ո ՞րն է մարզերում բժիշկների մեծ պահանջարկի հիմնական պատճառը: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: