ԼՐԱՀՈՍ
25 Feb 2025
«Ադրբեջանցի պատգամավորն ասաց՝ մենք ձեր գերիներին երբեք էլ հետ չենք տալու, իրենց օգտագործելու ենք բանակցային առևտրի համար․ դա է ադրբեջանցիների մոտեցումը»․ Մամիջանյան

Այսօր՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա եվրոպացիներին ներկայացրեց Ադրբեջանի մոտեցումը․
«Ինձ ադրբեջանցի պատգամավորն ասաց՝ մոռանում ես, որ դու պարտված կողմ ես, ինչ ուզենք՝ էդ էլ կստորագրեք։
Մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր ասաց՝ մենք ձեր գերիներին երբեք էլ հետ չենք տալու, իրենց օգտագործելու ենք բանակցային առևտրի համար։
Դա է ադրբեջանցիների մոտեցումը։
Ու ՀՀ այսօրվա կառավարիչներն արել են շատ ավելի շատ (խմբ․ նկատի ունի հօգուտ Ադրբեջանի), քան բարի կամքի դրսևորում»։