ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
02 Mar 2017

Այս ընտրությունները չեն լուծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները. Հայկ Բալանյան

«Երկրի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները պահանջում են շատ լուրջ արմատական փոփոխություններ, որոնց այս ընտրություններով ո՛չ կարողանում են մոտենալ, ո՛չ էլ բարձրաձայնել դրանց մասին»,- ընդգծում է Բալանյանը:

 

«Հարց իշխանավորին» հաղորդման տաղավարում Արտակ Մուրադյանի հյուրն է քաղաքական մեկնաբան Հայկ Բալանյանը: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ քաղաքական մեկնաբանը նկատում է ՝ Հայաստանում ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Հայկ Բալանյանը մեկնաբանում է՝ դաշինքները ստեղծվում են, որովհետև դրանց մաս կազմող կուսակցությունները միայնակ չեն կարողանա հայտնվել խորհրդարանում: Անդրադառնալով քաղաքական ուժերի կարգախոսներին՝ քաղաքական մեկնաբանը դրանցում որևէ նոր մոտեցում չի տեսնում: Հայկ Բալանյանի գնահատմամբ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերի միջև քվեների բաշխման գլխավոր գործոնը, ինչպես նախորդ մի քանի համապետական ընտրություններին, լինելու է փողը: