ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
06 Mar 2017
Մեր ընտրազանգվածը բանվոր դասակարգն է. Տաճատ Սարգսյան
«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ մենք պետք է նստենք ու լաց լինենք, որ ԱԺ-ում մեծամասնություն չունենալով չենք կարող օգտակար լինել»:
«Հարց իշխանավորին» հաղորդման հյուրն է ՀՀ Կոմկուսի Կենտրոնի 1-ին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի 1-ին համարը հիշում է՝ Հայաստանում գիտությունը, կրթությունը և մի շարք այլ ոլորտներ զարգացում ապրեցին հենց կումունիստական կարգերի շնորհիվ: Իսկ այսօր Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են իրենց նպատակներին հասնել նոր մեթոդներով: «Ժողովրդի մեծ մասը կարոտել է կոմունիստական կարգերին»,- նշում է Սարգսյանը և հավաստիացնում, որ եթե իրենք գան ԱԺ, կառաջարկեն իրենց օրենքները և կգտնեն համախոհներ: