ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
27 Mar 2017

«Այս ընտություններում կիրառվում են 90-ականների տեխնոլոգիաներ». քաղտեխնոլոգ

«Ձևավորված դաշինքներն արհեստական են և դրանց ձևավորման գործընթացն ավելի շատ PR քայլ էր»։

 

«Հարց իշխանավորին» հաղորդման հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։ Փորձագետի հավաստմամբ՝ նախընտրական այս փուլում կիրառվող տեխնոլոգիաները հիշեցնում են 1990-91 թվականների տեխնոլոգիաները։ «Նոր խոսք չկա այս քարոզարշավի ընթացքում. նոր խոսքի համար անհրաժեշտ է նոր մոտեցում, որը բացակայում է»,-ընդգծում է Բադալյանը։ Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ձևավորված դաշինքներն արհեստական են և դրանց ձևավորման գործընթացն ավելի շատ PR քայլ էր, ուժի գործադրում, որը, սակայն, չստացվեց։ «Դաշինքները պետք է ձևավորվեն հավասար ուժերի միջև»,- ընդգծում է Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այսօր Հայաստանում միանգամայն հնարավոր է, որ մի քաղաքական ուժ, որը տարիներ շարունակ ընդհանրապես ակտիվ չի եղել, սակայն քարոզարշավի ընթացքում՝ խոստումներով ու ամբոխահաճո հայտարարություններով, ազդի ընտրողների որոշման վրա։