ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
23 May 2017

Այս եղանակի պայմաններում հնարավոր չէ պաշտպանել հանրապետության ամբողջ տարածքը. Սուրեն Հովսեփյան

Հանրապետության հողատարածքների մոտ 9 տոկոսն է պաշտպանված:

Ներկայում հանրապետությունում տեղադրված են 496 գազագեներատորային հակակարկտային կայաններ: Մեկ կայանը, ճիշտ տեղակայման դեպքում, պաշտպանում է 80 հեկտար տարածք: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ծառայության տնօրենի տեղակալ Սուրեն Հովսեփյանը հստակեցնում է՝ այդ կայանները տեղակայված են հանրապետության ութ մարզերում: «Հանրապետության հողատարածքների մոտ 9 տոկոսն է պաշտպանված, իսկ մշակովի հողերի ընդհանուր տարածքը 450 հազար հեկտար է»,-ասում է ծառայության տնօրենի տեղակալը:


Սուրեն Հովսեփյանը վստահեցնում է՝ եղանակի նման պայմաններում հնարավոր չէ պաշտպանել հանրապետության ամբողջ տարածքը, քանզի այն կհանգեցնի բնապահպանական աղետի:


Հակակարկտային կայանները՝ բուտաֆորիա՞, թե՞ ռեալ պաշտպանություն, ինչպե՞ս են աշխատում դրանք եւ ի՞նչ տրամաբանությամբ են տեղակայվում՝ այս եւ այլ հարցերի պատասխանները կստանաք դիտելով «Հարց իշխանավորին» հաղորդումը: