ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
13 Jun 2017

Մեր քաղաքացին հանդուրժող է կոռուպցիոն երեւույթների նկատմամբ. Սուրեն Քրմոյան

Առանց հասարակության մասնակցության՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը կձախողի:

 

Ցավոք, մեր քաղաքացին չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը եւ, ցավոք, հանդուրժող է կոռուպցիոն երեւույթների նկատմամբ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը խոստովանում է՝ հիմնական բարեփոխումների թիրախը հենց հասարակության հանդուրժողականության վերացումն է: «Առանց հասարակության մասնակցության՝ այդ գործընթացը կձախողի: Ազդարարումը շատ կարեւոր գործիք է, որ հասարակությունը մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարին»,-նշում է փոխնախարարը:


Ներքին ազդարարում, արտաքին ազդարարում, անանուն ազդարարում: Ազդարարի ինստիտուտի ներդրումը Սուրեն Քրմոյանը կարեւոր է համարում: Եթե արտաքին ազդարարման գործում էական է քաղաքացու դերը, ապա ներքին ազդարարման մեջ կարեւորվում է պետական համակարգի աշխատակցի դերը: «Շատ դեպքերում եւ կաշառք տվողը, եւ կաշառք ստացողը շահագրգռված են թաքցնելու այդ տեղեկությունը: Մենք փորձել ենք Ազդարարի ինստիտուտը ներդնել, մասնավորապես՝ ներքին ազդարարումը վերաբերում է պետական մարմնի ներսում ազդարարմանը, այսինքն՝ աշխատակիցը տեսնում է, որ ներքին խնդիր կա, օրինակ՝ գնումների գործընթացը ճիշտ չի իրականացվում, որեւէ մեկն իր ազգականին տեղավորում է աշխատանքի, որի իրավունքը չունի, եւ նա ազդարարում է իր վերադասին»,-պարզաբանում է նախարարի տեղակալը:


Հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման, Ազդարարի ինստիտուտի ներդրման կարեւորության եւ արդյունավետության մասին՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: